Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Այսօր ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է

1042
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 09:05
Այսօր ՀՀ ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է

«Ինչքան լավ ու բարի կողմ ունեմ ժառանգել եմ հենց մայրիկիցս: Եվ, բնականաբար, ինչպես կաներ ցանկացած ծնող, փոխանցում եմ զավակներիս: Վալյա Սամվելյանն, իրոք աստվածատուր, բարձր տաղանդի տեր երգչուհի էր և հրաշալի մարդ՝ շրջապատի համար: Նա բոլորին հասնող էր և անչափ սիրված ժողովրդի կողմից»,- MAMUL.am-ի հետ զրույցներից մեկում անկեղծացել էր երգչուհու որդին՝ երգահան Արա Գևորգյանը:

«Ազնիվ ու անարատ հոգու տեր էր մեր Վալյան, և այդպես մաքուր ու ազնիվ էին հնչում նրա կատարած երգերը՝ ունկնդիրների բազմազան լսարանին հաղորդելով հուզական ու վսեմ զգացմունքներ»,- այսպես է բնորոշել Վալյա Սամվելյանին կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

Վալյա Սամվելյանը եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատարը։ Անսամբլի կազմում հանդես է եկել 38 տարի՝ մինչև կյանքի վերջին օրերը։ 1957-ին արժանացել է միջազգային փառատոնի ոսկե մեդալի։ Ունի չորս ոսկե մեդալ և դիպլոմներ։ Թողարկել է 2 ձայնասկավառակ, համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսաններ Աշոտի, Շահենի և ուրիշների ստեղծագործությունները: Վ. Սամվելյանի առավել ճանաչված կատարումներից են «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զոր գիշեր» և «Շորորա» ստեղծագործությունները:

Վ. Սամվելյանը վախճանվել է 1990-ին դեկտեմբերի 3-ին՝ դժբախտ պատահարից։