Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Արզականում 32-ամյա քաղաքացի է կորել

137
Կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ., 09:40
Արզականում 32-ամյա քաղաքացի է կորել

Օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս-ն (ծնված 1987թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 6 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: