Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Ուրցաձորի ճանապարհին ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. մայրն ու 9-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

168
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 16:50
Ուրցաձորի ճանապարհին ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել. մայրն ու 9-ամյա որդին տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 14։10-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Վեդի քաղաքից դեպի Ուրցաձոր գյուղ ճանապարհի 4-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել VAZ-21010 մակնիշի 81 DA 800 համարանիշի ավտոմեքենայում։

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թեթև այրվածքներով՝ Վեդու բժշկական կենտրոն են դիմել 28-ամյա Վարդուշ Հարությունյանը և 9-ամյա Արմեն Հարությունյանը։ Նրանց կյանքին և առողջությանը, ըստ բժիշկների հայտարարության՝ վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ կայքի՝ տուժածները մայր ու որդի են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: