Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Իրանում մոլեգնում են ավազե փոթորիկները․ բժշկի է դիմել 450 մարդ

852
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 15:05
Իրանում մոլեգնում են ավազե փոթորիկները․ բժշկի է դիմել 450 մարդ

Իրանում ուժգին ավազե փոթորիկների հետևանքով առնվազն 450 մարդ բժշկական օգնության է դիմել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Սիստան և Բելուջիստան հարավարևելյան նահանգներում ավազի փոթորիկի հետևանքով առաջացել են բարդություններ։
Ըստ նահանգի արտակարգ իրավիճակների արձագանքման վարչության տնօրենի՝ տարածաշրջանում փոթորիկները սկսվել են մի քանի օր առաջ: Նրա խոսքով՝ Զաբոլ քաղաքում քամու արագությունը հասնում է ժամում 70 կմ-ի, քաղաքի օդանավակայանում տեսանելիությունը հասնում է 600 մետրի:
Ըստ մարզային իշխանությունների՝ հոսպիտալացվել է 127 մարդ։ Նրանք ունեցել են աչքերի, շնչառության և սրտի հետ կապված խնդիրներ: