Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Կոպենհագենում ոստիկանության շենքի մոտ պայթյուն է որոտացել

816
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 11:30
Կոպենհագենում ոստիկանության շենքի մոտ պայթյուն է որոտացել

Այսօր Դանիայի մայրաքաղաքում Նորեբրոյի շրջանում, Հերմոդսգրադե (Hermodsgade) փողոցի վրա գտնվող ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը Twitter-ի իր էջում։

Այս շրջանը հայտնի է ուսանողների և ստեղծագործ երիտասարդների շրջանում։ Կոպենհագենի ոստիկանությունը տեղեկացնում է, որ վիրավորներ չկան։
Կոպենհագենի առաջատար Berlingske պարբերականը, հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են կոտրված պատուհաններ և ապակյա դռներ:
Երեքշաբթի օրը պայթյուն էր որոտացել Կոպենհագենի հարկային գրասենյակում: Շենքը կրել էր զգալի նյութական վնաս: Պայթյունի ալիքը վնասել էր պատուհանները ու դռները:
Կատարվում է հետաքննություն: