Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

165
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 10:30
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին թաղամասի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, որը միջին տարիքի տղամարդ էր, տեղում մահացել է։

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։