Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է». Կարո Փայլանը՝ գանձագողերին

333
Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 10:05
«Միայն իմանայիք, որ իրական գանձը հենց եկեղեցին է». Կարո Փայլանը՝ գանձագողերին

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն:

Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը.

«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»:, փոխանցում է Ermenihaber-ը: