Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

174
Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 19:40
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):