Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. կա 2 զոհ

107
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 12:00
Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. կա 2 զոհ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 08:16-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը: Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:

ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին