Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Ղրղզստանի նախկին նախագահը խոստովանել է, որ կրակել է հատուկ ջոկատայինների ուղղությամբ

637
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 11:15
Ղրղզստանի նախկին նախագահը խոստովանել է, որ կրակել է հատուկ ջոկատայինների ուղղությամբ

«Իմ կողմնակիցները զենք չունեին։ Ես անձամբ կրակել եմ հարձակման ժամանակ», -ասել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Սակայն նա վստահեցրել է, որ «փորձել է կրակելուց չդիպչել մարդկանց»:

Նա նաև պատրաստ է միջամտել, որպեսզի ազատ արձակվեն ձերբակալված իր համակիրները «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի հետ հարձակման ժամանակ, ովքեր այժմ գտնվում են նախկին նախագահի տանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ալամբաևի կողմնակիցները հայտնել են, որ հատուկ ջոկատայինները գրոհել են քաղաքական գործչի առանձնատուն և ձերբակալել են նրան։ Սակայն Կոյ-Տաշ գյուղում նրա կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել, գործողության ընթացքում սպանվել է մեկ հատուկ նշանակության սպա, վիրավորվել է 52 մարդ:
Ձերբակալության պատճառն այն էր, որ նա 3 անգամ հրաժարվել է որպես վկա ներկայանալ հարցաքննության: