Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը

271
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 08:45
Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի մաեստրո Տիգրան Մանսուրյանի՝ բոլոր ժամանակներում սիրված կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձել է 80 տարեկան: Այդ առթիվ կկազմակերպվի մանսուրյանական համերգաշար, որի մեկնարկը տրվելու է Արցախից:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ քննարկել է Արցախում մանսուրյանական օրերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ արցախցիներն անհամբեր սպասում են մանսուրյանական օրերին, և հատկանշական է, որ մեկնարկը տրվում է Արցախից ու ավարտվելու է Գյումրիում:
«Սա ցույց է տալիս այն միասնականությունը, որը առկա է մեր ժողովրդի մեջ: Մշակույթը միավորում է մեզ բոլորիս, և այսօր մենք միասնական մշակութային դաշտի ստեղծման ճանապարհին ենք»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: