Ոչ մի պարագայում մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը. Առողջապահության նախարարություն
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով: Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը: Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06