Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Էդգար Խուրշուդյանն ազատվել է պաշտոնից

291
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 18:00
Էդգար Խուրշուդյանն ազատվել է պաշտոնից

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՀ վարչապետը որոշել է Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Խուրշուդյանի հետ թարսվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու հենց նա էր շահագրգռված նրա ազատման մեջ։ «Նախարարի ու տեսչական մամնի ղեկավարի միջև սև կատու անցավ այն բանից հետո, երբ Խուրշուդյանը համարձակվել էր տուգանել Թորոսյանի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, որն իր առողջապահական թեմայով հաղորդման ժամանակ գարդասիլ պատվաստանյութի գովազդ է արել»։