Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Հզոր պայթյուն Կահիրեում․ զոհվել է 19 մարդ

797
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 15:20
Հզոր պայթյուն Կահիրեում․ զոհվել է 19 մարդ

Այսօր Կահիրեի կենտրոնում՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում, պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 30-ը տուժել են։ Եգիպտոսի ԱՆ նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել Մանյալ շրջանում ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարը։ Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել այլ մեքենաների, արդյունքում հզոր պայթյուն էր որոտացել։ Պատճառներից մեկը կարող է լինել մեքենաներից մեկում առկա թթվածնի բալոնը։

ՃՏՊ–ից մի քանի տասնյակ մետրի վրա գտվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատային հատվածը վնասվել է։
Պայթյունից հետո հրդեհ էր բռնկել, որն արդեն մարվել է։