Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

1379
Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 09:15
«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիաբնակ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի՝ «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը:
«Հայաստանի գանձերը» փաստավավերագրական ֆիլմի (72 րոպե) գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը:
Հուշարձանների պատմությունը մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։
«Հայաստանի գանձերը» ֆիլմն առանձնահատուկ է իր գեղատեսիլությամբ, հարուստ բովանդակությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ և շուքով:
Ֆիլմը նկարահանված է ինչպես երկնքից, այնպես էլ ցամաքից:
Ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքում, ինչպես նաև եվրոպական այլ քաղաքներում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթը, հարուստ բնությունը, պատմությունը։