Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը

463
Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 08:45
«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի շրջանակում հուլիսի 1-ից Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ «Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը: Անսամբլի երգիչներն ազգային դասական երգերը վերծանում են ժեստերի լեզվով։ Նախատեսվում է ժեստերի լեզվով վերծանել առնվազն 20 ստեղծագործություն, իսկ ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին, տեղի կունենա անսամբլի մենահամերգը։ «Ես լսում եմ քեզ» ծրագրի նպատակն է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել երգարվեստը, միաժամանակ ապահովելով երգարվեստի ոլորտի ներառականությունը, հնարավորություն տալ բոլորին, անկախ խնդիրներից, համատեղ վայելել հայկական երգարվեստը։

Ծրագրի ավարտից հետո «Նաիրյան» վոկալ անսամբլը նախատեսում է ողջ երգացանկը վերծանել ժեստերի լեզվով: