Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Պայթյուն՝ Չինաստանի ածխահանքում. կան զոհեր

895
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 15:25
Պայթյուն՝ Չինաստանի ածխահանքում. կան զոհեր

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում ածուխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նախկինում հաղորդվել էր չորս զոհվածի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 16.00-ին, Լիանլյան քաղաքի ածխահանքում: Դեպքի պահին հանքավայրում եղել են 11 հանքափոր, երեքը փրկվել են, ևս ութը մնացել են փլատակների տակ: Հինգշաբթի առավոտյան փրկարարներին հաջողվել է վերև բարձրացնել ևս հինգ մարդու, չորսին հայտնաբերել են մահացած, մեկը հոսպիտալացվել է, ևս երեքը մնացել են գետնի տակ արգելափակված: