Վեդիում ծննդաբերության ժամանակ 29-ամյա կինը և երեխան մահացել են. ծնունդն ընդունող բժիշկը «փախած է»
Այսօր՝ վաղ առավոտյան Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել են 29-ամյա ծննդկանը և երեխան: Մահացած կնոջ՝ Քնարիկ Մանուկյանի հարազատները պնդում են, որ նախքան ծննդատուն տեղափոխվելը թե՛ կինը, թե՛ պտուղը առողջ են եղել: Հարազատները դեպքի առնչությամբ մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին: MAMUL.am-ի խմբագրություն դիմած՝ մահացած կնոջ ընտանիքի հարազատներից Խաչիկ Դումանյանը նշեց, որ ԲԿ-ում իրենց սկզբում տեղեկացրել են, որ երկուսի վիճակն էլ լավ է, հետո հայտնել են, որ պտուղը մահացած է, և մի քանի ժամ անց՝ առավոտյան 5:00-ին, առանց արհեստական միջամտության, կինը ծննդաբերել է մահացած պտուղը, իսկ 8:00-ին արդեն հարազատներին հայտնել են, որ կինը նույնպես մահացել է: Խաչիկ Դումանյանի խոսքով՝ իրենց չեն տեղեկացրել մահվան հանգամանքները, միայն ասել են՝ վիրահատության ժամանակ է մահացել. «Ոչ մի բան չեն ասում, չգիտենք պատճառը: Թողել, գնացել են: Ծնունդն ընդունող բժիշկն ու իր կինը փախել են, մեքենաները թողել փախել են, չկան...»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկը: Նշենք, որ Քնարիկը և նրա ամուսինը՝ Սարգիսն ունեն երկու անչափահաս երեխա, սպասում էին երրորդ երեխայի ծնունդին: |
«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
3708:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
121Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
244Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
104Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
15504.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
12604.05.2024, 10:30