Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Խորվաթիայում կրակոցների հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 4 երեխա

756
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 13:00
Խորվաթիայում կրակոցների հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 4 երեխա

Հինգշաբթի երեկոյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հայտնաբերվել է վեց սպանված մարդու դի, հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Հրազենային վնասվածքներով դիեր են հայտնաբերվել Կայզիցա կոչվող տարածքում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ մահացած են գտել 4 երեխայի, իսկ միակ ողջ մնացած վկան 7 ամսական է, ով ներկա պահին հիվանդանոցում է։ Նախնական տեղեկություններով՝ սպանությունը կատարվել է մի տղամարդու կողմից, ով անմիջապես լքել է դեպքի վայրը։
Սպանության դրդապատճառը եղել է խանդը նախկին կնոջ և նրա գործընկերոջ միջև:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Զագրեբի փողոցներում ոստիկանությունն ուժեղացրել է իր վերահսկողությունը։