Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի». Արսեն Թորոսյան

328
Ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ., 13:15
«Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր՝ ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում։

Հ.Գ. էսքիզները նախնական են և կարող են փոխվել»։