Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արսեն Թորոսյանը՝ 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար գումար պահանջելու դեպքի մասին

361
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 19:15
Արսեն Թորոսյանը՝ 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար գումար պահանջելու դեպքի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել, ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությունը վերաբերում է հիվանդանոցային ստացիոնար բուժօգնությանը և դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններին:

Տվյալ դեպքով՝ մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում՝ երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը:

Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»: