Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Հնդկաստանում գետի ափին գտել են սրճարանների խոշորագույն ցանցի սեփականատիրոջ դին

764
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 16:15
Հնդկաստանում գետի ափին գտել են սրճարանների խոշորագույն ցանցի սեփականատիրոջ դին

Միլիարդատեր գործարարն անհայտ կորել է տարօրինակ պայմաններում՝ հուլիսի 29-ի երեկոյան: Վի Ջեյ Սիդդհարտի անհետացման մասին հայտարարությամբ հանդես է եկել նրա հիմնած Coffee Day Enterprises ընկերության ներկայացուցիչը։

Որոնողական աշխատանքները տևել են ավելի քան 30 ժամ, ներգրավվել են զանազան ջրասուզակներ, տեղացի ձկնորսներ, ովքեր գտել են գործարարի դին: Գործարարը մի նամակ է թողել, որտեղ գրել է, որ բոլոր սխալների մեջ միայն ինքն է մեղավոր։
Հայտնի է, որ նախօրեին Սիդդհարտան մեքենայով Բանգալորից Մանգալուր է ուղևորվել:
Սիդդհարտան Coffee Day ընկերությունը հիմնել է 1993-ին, որն այսօր համարվում է սրճարանների խոշորագույն ցանցն ամբողջ Հնդկաստանում։ Աշխարհի 245 քաղաքներում աշխատում է ավելի քան 1700 սրճարան: