Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մարդիկ՝ ծնողների, հարազատների բուժման ծախսերը հոգալու համար գնում են խոպան». Սուրեն Սահակյան

398
Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 18:05
«Մարդիկ՝ ծնողների, հարազատների բուժման ծախսերը հոգալու համար գնում են խոպան». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան " target="_blank" rel="noopener noreferrer">գրառմամբ փորձել ա ճշտել մարդկանց վերաբերմունքը պարտադիր բժշկական ապահովագրությանը։ Արձագանքը հիմնականում բացասական ա։ Խնդիրն էն ա, որ պարոն Թորոսյանը դրա համար առաջարկել ա աշխատող քաղաքացիների հարկերի բարձրացում 3-5%-ով։ Ասեմ, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գաղափարաբանությունը, նախընտրական ծրագիրը պարունակում են դրույթներ, ըստ որոնց առողջապահությունը պետք է անվճար լինի։

Տեսեք, կա, հիմա գործում ա մոտեցում՝ գնա սովորիր, աշխատիր, բուժվիր։ Իսկ եթե այս կամ այն պատճառով ուսումդ թերի ա եղել, աշխատանք չես ճարել կամ աշխատավարձդ փոքր ա, իսկ դու առողջապահական փորձանքի մեջ ես հայտնվել, գնա մեռի… մենք հո քո փոխարեն չե՞նք վճարելու։ Սրա դեպքում ունենում ենք վիճակներ, երբ մարդիկ մեռնում են՝ բժշկի գնալու ու դրանով հարազատներին ֆինանսական անհաղթահարելի խնդիրների հանգեցնելու վախի պատճառով։ Դուք չունե՞ք նման հարազատներ, որոնք հիվանդության, ցավի դեպքում էլ հիվանդանոց չեն գնում, ինչ ա թե զավակներին ծախսի տակ չգցեն։ Եթե կասեք չէ, ապա խնդրում եմ կա՛մ չկեղծել, կա՛մ էլ ձեր լավ օրինակը չտարածել բոլորի վրա։ Իսկ բոլորի դեպքում էն վիճակն ա, երբ նույնիսկ լավ վիճակ նկարագրող ժողովրդական խոսք ա դարձել՝ «մենակ միլիցու ու բժշկի ձեռը չընկնես, մնացածը լավ կլինի»։ Գնում ես դեղատներ, մարդիկ, տարեցները վերջին կոպեկներով օրվա դեղերն են առնում՝ հույսով, որ վաղվա գումարը էդ օրվա դեղերին էլ կհերիքի։ Մարդիկ ծնողների, հարազատների բուժման ծախսերը հոգալու համար, գնում են խոպան, որովհետև էստեղի միջին եկամուտը բավարար չի որևէ լուրջ հիվանդություն բուժելու համար։ Երբեմն նրանք չեն էլ վերադառնում։ Մի հատ հիշեք՝ քաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդության բուժման համար ձեր շենքից, հարևաններից քանի՞սն են արտագաղթել Եվրոպա, ԱՄՆ։ Ես մեր շենքից 2 ընտանիք հաստատ հիշում եմ։

Ի՞նչ ա առաջարկվում դրա փոխարեն։ Հայաստանում միջին աշխատավարձը հայտարարված ա մոտ 170.000 դրամ, ընդ որում, մինչև 150.000 դրամ ստացողները ճնշող մեծամասնությունն են։ Այսինքն՝ ըստ Արսենի, եթե աշխատող քաղաքացիները միջինը տարեկան վճարեն 8500 դրամ, ապա բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ իրենք, կունենան ամբողջական առողջական ապահովագրություն։ Ավելի բարձր աշխատավարձ ունեցողների դեպքում, օրինակ՝ 500.000 դրամ, էդ թիվը կկազմի 25.000 դրամ կամ ամսական 2.000 դրամից քիչ ավելի։ Սովորաբար էդքան աշխատավարձ ստացողներն ունենում են անհատական ապահովագրություն, բայց դրա համար վճարում են միջինում 100-120.000 դրամ ու դա լավ գործարք են համարում նույնիսկ էն դեպքում, երբ պետք ա գործերը թողնեն ու ապահովագրական ընկերություններին համոզեն, որ իրենց դեպքը հենց էն դեպքն ա, որ պետք ա ծածկվի ընկերության կողմից։

Փոխարենը մենք կունենանք համերաշխ հանրության մի մոդել, որտեղ մարդիկ հիվանդություններից ու փող չունենալուց չեն մեռնի։ Սա վերաբերում ա եթե ոչ անձամբ մեզ, ապա յուրաքանչյուրիս հարազատներին նաև։ Սրա հավելյալ արդյունքները բժշկության ու առողջապահական ոլորտի զարգացումն ա, երկրի տնտեսությանն առողջ աշխատուժով ապահովելը, զգացումը, որ դու մի հանրույթի մաս ես, որտեղ քեզ երբեք քո պրոբլեմների հետ մենակ չեն թողնի։ Ի վերջո, ի՞նչ ա կատարվում ձեզ հետ, այ մարդիկ ջան։ Դուք պատրաստ եք խղճից դրդված նվիրաբերումներ կատարեք հերթական քաղցկեղով հիվանդ փոքրիկի համար, բայց պատրաստ չե՞ք ավելի համեստ գումարով համակարգային լուծել հարցը, որ այլևս երբեք որևէ մեկը դրամահավաքի կարիք չունենա»: