«Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց... Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ բորբոքված կրքերը մեր հասարակությանը բաժանել են երկու՝ կոնվենցիային կողմ և դեմ մասերի: Հակասությունն ու հակադրությունն այս հարցում չափազանց սուր է՝ կոնվենցիային կողմ հանդես եկողներն իրենց փաստարկներում հասնում են ծայրահեղությունների՝ մի կողմից, դրան ընդդիմացողները նույնքան ծայրահեղ են՝ մյուս կողմից: Իրականությունը, ինչպես սովորաբար լինում է, մեջտեղում է: Այոʹ, կոնվենցիայում կան մեր արժեհամակարգին ու մտածողությանը խորթ, անհարիր դրույթներ, որոնք կարող են վտանգել մեր ավանդական արժեքները: Հենց դրա վրա են հիմնվում իշխանության հակառակորդները՝ ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով շիկացնելով այս թեման: Արդյունքում՝ կոնվենցիայի վերաբերյալ առողջ բանավեճի փոխարեն մենք ականատեսն ենք լինում գռեհկության աստիճանի իջեցված քննարկումների ու մանիպուլյացիաների, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեն կոնվենցիայի հետ: Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ առաջնորդվելով ոչ թե սպեկուլյատիվ քննարկումներում հնչող կեղծ թեզերով, այլ կոնվենցիայի վավերացման անթույլատրելիության մասին Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած փաստարկներով, որոնք, ի դեպ, գրեթե չեն էլ քննարկվում կոնվենցիայի շուրջ ծավալվող բանավեճերում: Դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային՝ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ամեն ինչ անելու եմ ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրությունը կատարելագործելու, այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Նոր Հայաստանի նոր իշխանությունը կարող է և պետք է հրաժարվի դրա վավերացումից՝ հղում կատարելով մի կողմից՝ հասարակության մեջ առկա մտահոգություններին, մյուս կողմից՝ նախկին իշխանության ոչ լեգիտիմությանը: Մենք պարտավոր ենք մեր բոլոր քայլերում առաջնորդվել հասարակական համերաշխության ապահովման հրամայականով: Անթույլատրելի է որևէ գործողություն, որը նպաստում է առանց այն էլ երկփեղկված մեր հասարակության պառակտմանը: Որևէ միջազգային կոնվենցիա չունի և չի կարող ունենալ ավելի բարձր արժեք, քան մեր հանրային համերաշխությունն է»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54