Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Մանրամասներ Գորիի վթարից վիրավորված երեխաների առողջական վիճակից

135
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 21:15
Մանրամասներ Գորիի վթարից վիրավորված երեխաների առողջական վիճակից

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այսօր այցելեցի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած երեխաներին:

Երեխաների առողջական-վերականգնողական բուժման ընթացքը իրականացվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական ուշադրության ներքո:

Տեսակցությունից հետո երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրինությունն ու բուժող բժիշկները նրանց ճանապարհեցին տուն և պայմանավորվեցին հետագա քայլերի մասին»: