Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Իրանն ազատ է արձակել լցանավի անձնակազմի 9 անդամներին

832
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 15:20
Իրանն ազատ է արձակել լցանավի անձնակազմի 9 անդամներին

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Հնդկաստանի 9 քաղաքացու. նրանք հուլիսի 13-ին Հորմուզի նեղուցում կալանած Riah լցանավի անձնակազմի անդամներն էին, հաղորդում է The Times of India-ն։
Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող և Պանամայի դրոշի տակ գտնվող լցանավը դադարեցրել էր ազդանշան ուղարկել Պարսից ծոցի ջրերում հայտնվելուց հետո: Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի ուժերը ձերբակալել էին լցանավի անձնակազմին, իսկ լցանավը տեղափոխել իրանական նավահանգիստներից մեկը: