Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին օգտագործել Պենտագոնի ֆոնդի գումարը

889
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 15:35
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփին օգտագործել Պենտագոնի ֆոնդի գումարը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից օգտագործել 2.5 մլրդ դոլար: Թրամփը այդ գումարով ցանկանում է Մեքսիկայի հետ հարավային սահմանին պատի մի հատվածը կառուցել, տեղեկացնում է dw գործակալությունը։
Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում է կատարել՝ դատարանի որոշումը որակելով որպես «մեծ հաղթանակ սահմանային անվտանգության ու օրենքի գերակայության հարցում»:
Համաձայն Գերագույն դատարանի այս որոշման՝ նշված գումարը կարող է օգտագործվել Կալիֆորնիայի, Արիզոնայի ու Նյու Մեքսիկոյի նահանգներում պատերի կառուցման համար։