Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Գերմանական ԶԼՄ-ները ողջ օրվա ընթացքում փնտրում էին Մերկելի ամուսնուն

2337
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 12:35
Գերմանական ԶԼՄ-ները ողջ օրվա ընթացքում փնտրում էին Մերկելի ամուսնուն

Բավարիայի Բայրոյթում Ռիխարդ Վագների «Թանգեյզեր» օպերայի պրեմիերայով ազդարարվեց երաժշտական փառատոնի մեկնարկը, որին ներկա էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է Bild-ը։ Սակայն, շատերին հետաքրքրում էր, թե ինչու նրա ամուսինը՝ Յոահիմ Զաուերը ներկա չէ:
Ըստ պարբերականի՝ Մերկելը հանգիստ էր թվում, օրվա առաջին կեսն անցկացրել էր հյուրանոցում, իսկ փառատոնին նրան ուղեկցում էր Բավարիայի կառավարության ղեկավարը՝ կնոջ հետ:
Մերկելը չի մեկնաբանել ամուսնու բացակայությունը, սակայն իր ելույթի ժամանակ նշել է, որ ամուսինն է իր համար հայտնագործել Բայրոյթը՝ Բեռլինի պատի փլուզումից հետո։
Գերմանական Merkur-ը նշել է, որ Մերկելի ամուսինը հայտնվել է միայն երեկոյան: Նա հրաժարվել է ԶԼՄ-ներին պատասխանել իր բացակայության վերաբերյալ հարցերին, իսկ լրագրողներից մեկին նայել էր «ոչնչացնող» հայացքով: