«Բամբասանքները չեմ մեկնաբանում». Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ. մեկ պատասխան 3 հարցի
![]() «Ես բամբասանքները չեմ մեկնաբանում». նման պատասխան տվեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ MAMUL.am-ի այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող տեղեկությունները, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է փոքր-ինչ սպասել: Հրաժարական տալու ցանկությունը պայմանավորված է եղել աղբահանության հարցի կարգավորմամբ: Լրատվամիջոցները նշում են, որ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև օրերս «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների այցը Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրները նշել են նաև, որ խիստ լարված են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հարաբերությունները, ինչն անդրադառնում է աշխատանքային ծրագրերի իրականացման վրա: Քաղաքապետի խոսնակն այս հարցին ևս նույն պատասխանը տվեց՝ բամբասանքները չեմ մեկնաբանում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
