Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներն այսօր կվերադառնան Հայաստան. խոստանում են ՀՀ ԱԳՆ-ն ու Քաղավիացիայի կոմիտեն
![]() «Ավիափոխադրողի հետ բանակցություններ են տարվում, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորության դեպքում վերադառնան հայրենիք». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա դժվարացավ նշել, թե մոտակա թռիչքը ո՞ր ժամին է նախատեսված, դա կախված է բանակցությունների տևողությունից: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդային կարգավորումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը MAMUL.am-ին հայտնեց, որ նախնական տվյալներով՝ Եգիպտոսի ժամանակով ժամը 17:00-ին նախատեսված է թռիչքը: Սակայն ընթացիկ շեղումները բացառված չեն: ՀՀ քաղաքացիները հայրենիք կվերադառնան «Օրինջ Թու Ֆլայ» ավիաընկերության օդանավով: «Այս պահին ունենք կուտակված խնդիր: Սկզբում կտեղափոխվեն հուլիսի 24-ին չկայացած չվերթի ուղևորները»,- նշեց Ս. Փայասլյանը: Նա չբացառեց, որ վերադարձի ցանկություն կարող են հայտնել նաև նրանք, որոնց վերադարձը ավելի ուշ ժամկետի է նախատեսված, սակայն կցանկանան ժամկետից շուտ հանգիստը կիսատ թողնել և վերադառնալ Հայաստան: Հարցին՝ հստակ թվային տվյալ ունե՞ն, թե ՀՀ քանի քաղաքացի է Եգիպտոսում, մինչ այժմ նշվել է 100-ից ավելին, վարչության պետի տեղակալն ասաց. «100-ից ավելին այն ուղևորների թիվն է, ովքեր արդեն հստակ է, որ չեն կարողանում Հայաստան գալ: Դեռևս ճշտվում է թիվը այն ուղևորների, ովքեր հետագա չվերթների չսպասարկվելու պատճառով չեն կարողանալու վերադառնալ Հայաստան: Մեր դեսպանն այնտեղ օպերատիվ աշխատում է»: Ըստ Ս .Փայասլյանի՝ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացի բոլոր ուղևորներին հայրենիք վերադարձնելու համար ամենայն հավանականությամբ 3-4 չվերթի կարիք կլինի: «Դեպի Հուրգադա 4 ավիաընկերություն է թռիչք իրականացնում, հնարավոր է՝ մի ավիաընկերությամբ մեկնեն, մեկ այլ ավիաընկերությամբ վերադառնան, այնպես որ, դեռ ճշգրտվելիք հարցեր կան»,- ընդծեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվել են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,- գրել է Վ. Սիսեռյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
