Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Զգուշացե՛ք հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից

190
Շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ., 17:05
Զգուշացե՛ք հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից

Հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի ազդեցության վտանգ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը զգուշացնում է հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդությունների մասին: