Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գ. Աճեմյան

275
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 11:30
«Եթե իմանայիք, որ Սերժը, Լֆիկը, Նեմեցը, SAS-ի Արտակը, չյոռնի Գագոն, Տարոնը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, դուրս կգայի՞ք հեղափոխություն անելու». Գ. Աճեմյան

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարց, և խնդրում եմ պատասխանեք անկեղծ՝ եթե իմանայիք, որ հեղափոխությունից հետո ո՛չ հենց ինքը Սերժը, ո՛չ Լֆիկը, ո՛չ նեմեցը, ո՛չ SAS-ի Արտակը, ո՛չ չյոռնի Գագոն, ո՛չ Տարոն Մարգարյանը և մնացածը պատասխանատվության չեն ենթարկվելու, իսկ պետական ապարատում ամենաբարձր պաշտոնները զբաղեցնելու են ԽԾԲ կարգով, Հունան Պողոսյանը դառնալու է մարզպետ, նախկին հանրապետականները, աներձագն ու ախպոր տղեն պատգամավորներ (Սիփան Փաշինյան, Հրաչյա Հակոբյան, Գևորգ Պապոյան, Շիրակ Թորոսյան, Աննա Կարապետյան), էլի դուրս կգայի՞ք փողոց հեղափոխություն անելու»: