Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Պուտինի ավտոշարասյունը փորձել են պայթեցնել

931
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 10:45
Պուտինի ավտոշարասյունը փորձել են պայթեցնել

Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են ականապատել Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Հայտնի է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, իսկ նրանք խոստովանել են, որ ցանկացել են ստուգել իրավապահների արձագանքը:
Նշվում է, որ Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որտեղով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։