Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

807
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 10:30
Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված ամառանոցի բնակիչ 30-ամյա Արսեն Կ-ն է, ով ամառանոցում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Կ-ն ծառայում էր Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: