Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Ազատամարտիկի որդուն առաջարկ-պարտադրանքով ազատել են պաշտոնից. «Հրապարակ»

97
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 09:30
Ազատամարտիկի որդուն առաջարկ-պարտադրանքով ազատել են պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։

ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։ Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։

Մանրամասները՝ թերթի համարում: