Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունն արձանագրությունում դարձել է «անտեսիր». «Ժողովուրդ»

160
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 09:25
Նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունն արձանագրությունում դարձել է «անտեսիր». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնի նիստի արձանագրությունն ի վերջո հրապարակվել է: Եվ ինչպես կանխատեսվում էր, երկար սպասված արձանագրության մեջ բացակայում է նախարարի՝ «պասլատ անեիր քաղաքացուն» արտահայտությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված արձանագրության մեջ նշված է, որ Թորոսյանը, դիմելով Էդգար Խուրշուդյանին, ասել է, որ այն դիմումները, որոնք ուղղված են պետական քաղաքականության դեմ, «անտեսի»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ խորհրդին ներկաներից առնվազն 4 հոգի լսել է, թե ինչպես է Թորոսյանը Խուրշուդյանին ասում՝ «պասլատ անեիր քաղաքացուն»: Բայց, արի ու տես, «պասլատ անեիր» արտահայտությունը փոփոխման է ենթարկվել և դարձել «անտեսել»:

Մանրամասները՝ թերթի համարում: