Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Միջին տարիքի տղամարդն ականատեսների ներկայությամբ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

506
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 21:35
Միջին տարիքի տղամարդն ականատեսների ներկայությամբ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով կլինի 30-35 տարեկան։