Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Իշխանություն-ընդդիմություն «ոչ ոքի» ա». Հակոբ Բադալյան

369
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 21:15
«Իշխանություն-ընդդիմություն «ոչ ոքի» ա». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իշխած նախկին համակարգի տարիներին իշխանությունը հանրությանը հասցրել ա նյութական ահռելի վնաս: Բայց, էդ տարիներին, պայմանական քառորդ դար՝ ընտրակեղծարարությունը դիտարկելով մեկնակետ, հանրությանը վնաս ա հասցվել ոչ միայն նյութական, ֆինանսական, այլև մտածողության և հոգեբանության, աշխարհընկալման, արժեքների և պատկերացումների: Ու էս վնասը խորքային առումով ավելի մեծ ա: Եվ էստեղ արդեն կա մի առաջին հայացքից տարօրինակ թվացող բան էլ, բայց բոլոր դեպքերում՝ երբեմն մտածում ես, անցնող էս տարիների ընթացքում իշխանությունն ա ավելի մեծ վնաս հասցրել հանրային մտածողությանն ու հոգեբանությանը, աշխարհընկալմանը, թե՞ տարատեսակ ընդդիմությունները: Էս առումով իմ գնահատմամբ իշխանություն-ընդդիմություն «ոչ ոքի» ա»: