Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ընդդիմադիր կուսակցություններն ատամներով պաշտպանում են եղած/հին համակարգը». Բորիս Նավասարդյան

265
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 17:10
«Ընդդիմադիր կուսակցություններն ատամներով պաշտպանում են եղած/հին համակարգը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ընդդիմադիր կուսակցությունները, իրոք, շահագրգռված լինեին դատական համակարգի անկախության մեջ, ապա, գոնե, կփորձեին ներկա իշխանությունների հետ երկխոսություն հաստատել այդ թեմայով: Երաշխիք, իհարկե, չկա, որ փորձը կպսակվեր հաջողությամբ, բայց գոնե կտեսնեինք, որ մտադրությունները ազնիվ են: Փոխարենը՝ ատամներով պաշտպանում են եղած/հին համակարգը, նրանում տեսնելով այն, ինչին իրենք չեն կարող հավակնել՝ իշխանությունների ՔԱՂԱՔԱԿԱՆ հակակշիռ: Իսկ դա ոչ մի բանով լավ իրավիճակ չի ստեղծում, քան գործադիրի կամակատար հանդիսացող դատական համակարգը»: