Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. «Ժողովուրդ»

612
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 09:30
Սերժ Սարգսյանը վաղը կվերադառնա Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետև պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին ևս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում՝ հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները:

Արցախի իշխանական հատվածը, սակայն, «ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց՝ նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ընթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»:

Մանրամասները՝ թերթի համարում: