Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ահա և վերջ». Հրաչյա Պապինյանը հեռանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

382
Երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ., 02:05
«Ահա և վերջ». Հրաչյա Պապինյանը հեռանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը տեղեկացրել է, որ թողնում է պաշտոնը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ: Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»: