Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ստեփանակերտում 26-ամյա աղջիկը ինքնասպանության նպատակով քացախաթթու է խմել

502
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 23:45
Ստեփանակերտում 26-ամյա աղջիկը ինքնասպանության նպատակով քացախաթթու է խմել

Հուլիսի 21-ին ժամը 14:05-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 11:30-ին իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ռ. Գ-ն քացախաթթվի էկզոգեն թունավորումով:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ Ռ. Գ-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 10:40-ի սահմաններում, իրենց տան հյուրասենյակում գտնվելով խիստ հուզմունքի մեջ՝ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթու: