Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով

301
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 22:25
Մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով

Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: Այս մասին գրառում է արվել Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքի էջում:

«Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ: