Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ

323
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 19:15
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ

Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին, իսկ ավելի վաղ նրա լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժել էր: