Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»

841
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 16:45
Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»: Երկրի ղեկավարը Բելառուսում Եվրոմիության ներկայացուցչի հետ հանդիպմանը կոչ է արել ԵՄ-ին՝ նպաստել Ուկրաինայի ճգնաժամի կայունացմանը:
«Մենք ձեզ հետ ընդհանուր խնդիր ունենք, կարելի է ասել, որ այդ դժբախտութունն Ուկրաինան է, ես լավ եմ ճանաչում ուկրաինացիներին և այն ինչ կատարվում է այնտեղ, մարդիկ պարզապես արժանի չեն»,- հաղորդում է Sputnik Беларусь-ը։
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել եվրոպական երկրներին վերացնել «գլխացավանքը», որն ունի ուկրաինական ճգնաժամի տեսք: Լուկաշենկոյի խոսքով, Բրյուսելը պատասխանատու է Կիևին, քանի որ վերջինն ընտրեց եվրոպական զարգացման ուղին, և ոչ թե Բելառուսը, Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունը:
«ԵՄ-ն ասում է Ա, և պետք է ասի նաև Բ, անկեղծ ասած։ Մենք պետք է օգնենք ուկրաինացիներին»,- հավելել է Լուկաշենկոն: