Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արցախի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

193
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 16:00
Արցախի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը

ԱՀ նախագահի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 22-ին, կայացել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Ընտրական նոր օրենսգիրքը ընդունվեց։ 100 տոկոս համամասնական ընտրակարգ ենք ունենալու։ Առանց ռեյտինգայինի և նմանատիպ այլ հիմարությունների։ Կարծում եմ՝ այս փուլում սա օպտիմալ տարբերակ է, որը նպաստելու է Արցախի քաղաքական համակարգի զարգացմանն ու կայացմանը»: