Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Անհապաղ պետք է նիստ գումարվի և անձն ազատ արձակվի». սահմանադրագետը՝ Ռ. Քոչարյանի գործի մասին

183
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 15:35
«Անհապաղ պետք է նիստ գումարվի և անձն ազատ արձակվի». սահմանադրագետը՝ Ռ. Քոչարյանի գործի մասին

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սևակ Թորոսյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Քոչարյանի նկատմամբ մարդու իրավունքների տեսակետից բավական շատ ոտնձգություններ են եղել: Սակայն գագաթնակետն, ըստ պաշտպանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին ելույթի հնարավորությունից զրկելն էր նիստերից մեկի ժամանակ:

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալը խոսքի իրավունք ունեցավ, իսկ պաշտպանին դատավորը զրկեց ելույթի իրավունքից: Նույնիսկ դիկտատուրաներում նման բան չի լինում»:

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն էլ պնդում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն իրավունքի խախտում է. «Անհապաղ պետք է նիստ հրավիրվի և խափանման միջոցը փոխվի... Սա զուտ կարծիք չէ, այլ՝ եվրոպական դատարանի նախադեպից բխող եզրակացություն: Անհապաղ պետք է նիստ գումարվի և անձն ազատ արձակվի: Եթե լինեինք եվրոպական մի երկրում, գիշերը նիստ կգումարվեր՝ հիմնավոր կասկածի դադարեցման մասով և անձը ազատ կարձակվեր»,- նշեց նա: