Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

««Տավուշ» ՋՕԸ-ում գործադուլ է, ջուր մղող պոմպակայանները չեն գործում». Ոսկան Սարգսյան

286
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 17:25
««Տավուշ» ՋՕԸ-ում գործադուլ է, ջուր մղող պոմպակայանները չեն գործում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամռան այս տապին, երաշտի տարում «Տավուշ» ՋՕԸ-ում այսօր գործադուլ է, ջուր մղող պոմպակայանները չեն գործում։ Ընկերության Նոյեմբերյանի տեղամասի աշխատողները գործադուլի են դիմել, որովհետև չեն ստացել ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձերը։ Դա զարմանալի է, քանզի կառավարությունը այս տարվա հուլիսի 4-ի նիստում որոշել է 4 միլիարդ դրամ հատկացնել Ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով»: