«Երբ ծառայությունը լավ է մատուցվում, մենք պատրաստ ենք լինում ավելին տալ». Վ. Խաչատրյանը տրանսպորտի սակագնի հնարավոր փոփոխության մասին
«Հույս ունեմ, որ խոստացված ժամկետում՝ 2 տարում, նոր տրանսպորտային սխեման կաշխատի: Այստեղ ներդրումներ են պահանջվում: ՀՀ կառավարությունը պետք է միանշանակ օգնի քաղաքային իշխանությանը». հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ եթե ներդրումներ լինեն, նոր ցանցը գործի, տրանսպորտի սակագնի բարձրացումը կհատուցվի արդյունքով՝ խցանումները կկրճատվեն, նորմալ տրանսպորտ կունենանք: «Երբ ծառայությունը լավ է մատուցվում, մենք պատրաստ ենք լինում ավելին տալ»: Ինչ վերաբերում է սոցիալական խոցելի խմբերին, ապա նրանց համար մեղմող տարբերակներ կլինեն: Բանախոսի կարծիքով՝ ոչ միայն քաղաքային, այլև ամբողջ պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության հարցում պետք է կտրուկ քայլեր արվեն: Նախին պաշտոնյաները պետք է ազատվեն: «Թող գան երիտասարդ, անփորձ, անփորձ նաև կաշառք չստանալու առումով և փորձված, կաշառք ստացողներին փոխարինեն: Թող կառավարությունն ու քաղաքային իշխանությունը հանկարծ չմտածեն, որ աշխարհը դրանից փլվելու է, Երևանում կամ հանրապետությունում աշխատանքները կանգնելու են»,- ամփոփեց նախկին քաղաքապետը: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30