Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ճապոնիայում հաղթանակ է տարել իշխող կոալիցիան

655
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 13:05
Ճապոնիայում հաղթանակ է տարել իշխող կոալիցիան

Հրապարակվել են Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներն։ Այս ընտրություններում վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան 77 տեղ է զբաղեցնում խորհրդարանի վերին պալատում: Այսպիսով, կոալիցիան չկարողացավ պահպանել սահմանադրական մեծամասնությունը, հաղորդում է «dpa» գործակալությունը:
Սակայն իշխող կոալիցիային չի հաջողվել ստանալ տեղերի 2/3-ն, որն անհրաժեշտ էր Սահմանադրության կետերի վերանայման համար:
Ճապոնիայում գործող վարչապետի կուսակցությունն արժանանում էր մեծ քննադատության, սակայն ընդդիմության մասնատվածության պատճառով հեշտությամբ կարողացավ հաղթել ընտրություններում:
Սինձո Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականից: Նա ցանկանում է վերանայել Սահմանադրության 9-րդ հոդվածը, որը թույլ կտա երկրին ունենալ սեփական բանակն ու մասնակցել պատերազմերին: Վարչապետի խոսքերով, Ճապոնիան պետք է բանակ ունենա՝ կապված տարածաշրջանի անկայուն իրավիճակի հետ: Միևնույն ժամանակ, Սինձո Աբեն հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ կնքել հաշտության պայմանագիր մինչև իր կառավարման ժամկետի ավարտը՝ 2021 թվականը: